Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կեցցե' տաղանդավոր հայ ժողովուրդը

Կեցցե' տաղանդավոր հայ ժողովուրդը
24.07.2025 | 13:01

Թումանյան չկա, Իսահակյան չկա, Տերյան չկա, Չարենց չկա, Բակունց չկա, Շիրազ չկա, Սևակ չկա, Մաթևոսյան չկա, բայց կա Գրողների միություն։

Այո, կա Հայաստանի գրողների միություն, որ մորս ասած Անդարդ էշի նման` լուռ ու մունջ, անծպտուն հետևում է իր ազգի թուրքացմանը, ուծացմանը և կործանմանը։

22.07.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 5473

Մեկնաբանություններ